Jump to content

Քեն Ֆոլեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեն Ֆոլեթ
Ken Follett
Ծնվել էհունիսի 5, 1949(1949-06-05)[1][2][3][…] (75 տարեկան)
ԾննդավայրՔարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն[4]
Մասնագիտությունգրող, վիպասան և արձակագիր
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի համալսարանի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներWinter of the World?, Fall of Giants?, Night Over Water?, Lie Down with Lions?, On Wings of Eagles?, The Man from St. Petersburg?, The Key to Rebecca?, A Place Called Freedom?, The Pillars of the Earth?, Code to Zero?, The Hammer of Eden?, World Without End?, Hornet Flight? և Eye of the Needle?
Պարգևներ
ԱմուսինԲարբարա Ֆոլեթ
Կայքken-follett.com
 Ken Follett Վիքիպահեստում

Քենեթ Մարթին (Քեն) Ֆոլեթ (անգլ.՝ Kenneth Martin "Ken" Follett, հունիսի 5, 1949(1949-06-05)[1][2][3][…], Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի գրող, որին համաշխարհային ճանաչում է բերել «Ասեղի անցք» վեպը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեն Ֆոլեթը տասը տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն։ Ծնողները խիստ կրոնավորությունը դաստիարակության հարցում արտահայտվում էր տարբեր արգելքներում, մասնավորապես արգելվում էր երեք երեխաներին հեռուստացույց դիտել և ռադիո լսել։ Այդ պատճառով Քենը ավելի շատ ժամանակ է նվիրում գրքեր կարդալուն։ Այսպես գրադարանը դառնում է նրա ամետասիրած վայրը։ Դպրոցն ավարտելուց հետո Քենը փիլիսոփայություն է ուսումնասիրում Լոնդոնի Համալսարանային քոլեջում (University College London)։

Դեռ մանկուց Քենը հետաքրքրվում էր Կրոնով, և փիլիսոփայան մեջ հուսով էր գտնել Գոյությանը, Աստծուն և Հավատքին վերաբերող հարցերի պատասխանը։ Կարճ ժամանակ անց Քենն ամուսնանում է, իսկ քոլեջն ավարտելուց հետո մասնակցում երեքամսվա ժուրնալիստիկայի դասընթացներին, ինչը և նպաստում նրա հետագա կարիերաին որպես գրողի։ Նա համագործակցում South Wales Echo և Evening News թերթերի հետ, բայձ կարճ ժամանակ անց հասկանում է, որ ժուրնալիստիկան այն գործը չէ, որին նա կուզենար նվիրվել։

Այդ պահից Քենը սկսում է երեկոներին և ոչ աշխատանքային օրերին պատմվածքներ և վեպեր գրել։ 1974 թվականից Քենը հրաժարվում է լրագրողի աշխատանքից և սկսում է համագործակցել Everest Books հրատարակչության հետ։ Այդ ընթացքում նա մի քանի գիրք է հրանարակում, որոնք սակայն լավ չեն վաճառվում։ Եվ վերջապես 1978 թվականին հրատարակվում է Քենի «Ասեղի անցք» վեպը, որն արժանանում է մեծ հաջողության, ինչը հնարավորություն է տալիս Քենին Ֆրանսիայում վիլլա վարձել։

1985 թվականին Քենն ամուսնանում է երկրորդ անգամ։

Քեն Ֆոլեթը գրում է ոչ միայն իրական անվան, այլ նաև գրական կեղծանունների տակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեն Ֆոլեթ» հոդվածին։